Գիտնականները պարզել են՝ ինչ հոտ ունի մահը
Գիտնականները պարզել են, որ հանգուցյալի մարմինը թարմ հնձված խոտի հոտ ունի, քանի որ այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք արտադրում է նաեւ հաճելի թարմությամբ բուրող խոտը: Այն կոչվում է «գեկսանալ», որը մարդու մարմինն արտադրում է մահից մի քանի օր անց:
Բրիտանացի գիտնականները նաեւ պարզել են, որ մահացածի մարմինը եղունգների լաքը մաքրող միջոցի հոտ ունի:
Այս տեղեկատվությունը գուցե շատերի մոտ գարշանք առաջացնի, բայց գիտնականները համոզված են՝ այն չափազանց կարեւոր է հատկապես ոստիկանների համար: Մասնագետներն առաջարկում են ոստիկանական շներին սովորեցնել այդ հոտերը ճանաչել՝ մահացածներին փնտրելու նպատակով: