211652_close_icon
views-count1904 դիտում article-date 18:25 20-08-2014

Մոծակները «դավոլնի» են կառավարության որոշումից. newsbook.am

Օրեր առաջ [url=http://newsbook.am/?p=37385&l=am]NewsBook[/url]-ը գրել էր, որ քաղաքացիներ չեն ցանկանում իրենց հանգիստ կազմակերպել Հայաստանի գեղատեսիլ Ջերմուկ քաղաքում, քանի որ մոծակներ թույլ չեն տալիս մարդկանց լիարժեք վայելել իրենց հանգիստը: Ջերմուկում հանգստացողներից մեկը նույնիսկ նշել է, որ շատ է ափսոսում, որ իր հանգիստը Ջերմուկում է փորձել կազմակերպել: Հիշեցնենք, որ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում որոշում է կայացրել, համաձայն որի` Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարելու համար գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 4.576.300 դրամ: NewsBook-ը հետամուտ եղավ հարցին և փորձեց Գյուղատնտեսության նախարարությունից պարզել, թե ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկել Ջերմուկ քաղաքում մոծակների դեմ պայքարելու համար: Ներկայացնում ենք նախարարության պատասխան մեր հարցմանը. «Կառավարության 2014թ հուլիսի 3-ի N 668-Ն որոշման համաձայն անհրաժեշտ էր ձեռք բերել վնասատուների դեմ պայքարի ծառայություններ, որի նպատակն էր Ջերմուկ առողջարանի տարածքում մոծակների և այլ խայթող մրջատների տարածվածության նվազեցումը: Նախարարությունը 2014 թվականի հուլիսի 11-ին ARMEPS համակարգի միջոցով հայտարարվել է «ՇՀ» ընթացակարգ: Հայտարարված ընթացակարգին հայտ է ներկայացրել մեկ մասնակից: Սակայն 2014 թվականի հուլիսի 23-ի բացման նիստում պարզվել է, որ ներկայացված հայտում բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը:Ընթացակարգը հայտարարվել է չկայացած և սահմանված կարգով կրկին վերահայտարարվել: Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=37385&l=am]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր