Ռուս գիտնականները պարզել են, թե ում են ավելի հաճախ կծում մոծակները
Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականների կարծիքով՝ ամենագրավիչ «զոհերը» ունիվերսալ դոնորներն են՝ արյան 1-ին խումբ ունեցող մարդիկ. ուսումնասիրության համաձայն՝ նրանց կրկնակի ավելի հաճախ են կծում, քան 2-րդ խմբի ներկայացուցիչներին:
Նաև մոծակների «համային նախապատվությունների» վրա ազդում են մարմնի ջերմաստիճանը, սուր հոտերը, օրինակ, քրտինքի հոտը, ինչպս նաև արյան ակտիվ շրջանառությունը:
Բացի այդ, նյութափոխանակության բարձր մակարդակի դեպքում մարդն ավելի շատ ածխաթթու գազ է արտազատում, որով մոծակները որոշում են սննդի աղբյուրը:
«Ուստի ավելի հավանական է, որ մոծակը կկծի մեծահասակ մարդուն, այլ ոչ թե երեխայի, հղի կանանց, մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող մարդկանց, ինչպես նաև այն մարդկանց, որոնք զբաղված են ֆիզիկական աշխատանքով»,-ասված է հրապարակման մեջ:
Ինչպես նշում են հետազոտողները, մոծակների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն առաջվա պես մնում են ուլտրաձայնային սարքերը։