Սիրիայում ռուս զինծառայող է սպանվել
Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվել է ռուս պայմանագրային զինծառայող, հաղորդում է Tass գործակալությունը:
Նիկիտա Շևչենկոն մահացու վիրավորում է ստացել այն ժամանակ, երբ ուղեկցում էր տեղի բնակիչների համար նախատեսված սննդի ու ջրի ավտոշարասյանը: Ավտոմեքենան, որի մեջ գտնվել է ռուս զինծառայողը, պայթել է ահաբեկիչների պատրաստած ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա:
Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը Սիրիայում գործում է այս տարվա փետրվարից: Այն տեղակայված է «Խմեյմիմ» ավիաբազայում: