211652_close_icon

Կենսական հարց. Ո՞վ կկարողանա Խորենացի փողոցում գոնե հարաբերական կարգուկանոն ապահովել. «Առավոտ»

views-count3766 դիտում article-date 09:56 23-07-2016
«Առավոտ» թերթի առաջնորդողը է. «Նիկոլ Փաշինյանի հասցեին հիմա տարբեր գնահատականներ են հնչում՝ սկսած սուպեր հիացականից, վերջացրած հայհոյականով։ Նրա գործունեությանը կարող է դուր գալ կամ չգալ։ Օրինակ՝ ես, որպես ապաքաղաքական մարդ, լավ չզգացի առաջին նախագահի վրա նրա կոպիտ հարձակումներից։ Բայց հասկանում եմ, որ դա քաղաքական պրոցես է, ամեն մեկն իր շահն ունի, և այդ պայքարում, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում։ Եվ նույնիսկ կարևոր չէ, թե ինչ նպատակներ է Նիկոլը հետապնդում և ինչին է նպաստում։ Շատ ավելի կարևոր է մեկ այլ կենսական հարց. ո՞վ կկարողանա Խորենացի փողոցում գոնե հարաբերական կարգուկանոն ապահովել։ Ո՞վ կկարողանա կանխել հնարավոր սադրանքները: Ի՞նչն է մեզ՝ քաղաքացիներիս համար ավելի անվտանգ՝ ափը բարձրացրած ցուցարարնե՞րը, թե՝ «իգիլական տեսք» ունեցող, դեմքերը փակած, կիսամերկ երիտասարդները։ Կարծում եմ՝ այդ հարցերի պատասխանն ակնհայտ է։ Նրանց համար, ում, ի վերջո, միևնույն է, թե ով որ աթոռին է նստած կամ նստելու, կարևոր է, որ այլևս զոհեր չլինեն, որ իրավիճակն «այս կամ այն կողմ» խաղաղ հանգուցալուծվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր