Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 22-ին
1099 թ. – խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար դարձավ Գոդֆրուա Բուլյոնցին։
1878 թ. – ծնվել է Յանուշ Կորչակը, լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ։ Նա առաջինն էր, ով քայլեր ձեռնարկեց երեխաների իրավունքների և երեխաների լրիվ հավասարության ոլորտում (մահ. 1942 թ.)։
1915 թ. – Առաջին համաշխարհային պատերազմում Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ և գեներալ Ն.Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարձակվեց Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։
1918 թ. – Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրում է Ազգային Խորհուրդ և հիմնում ժողովրդական կառավարություն։
1927 թ. – հիմնադրվեց Ռոմա իտալական ֆուտբոլային ակումբը։
1944 թ. – ստեղծվեց Արժույթի միջազգային հիմնադրամը։
1965 թ. – ծնվել է Շոն Մայքլզը, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և հեռուստահաղորդավար, ռեկորդային՝ 10 անգամ հաղթել է Pro Wrestlin Illustrated հանդեսի Տարվար մարտ անվանակարգը։
2011 թ. – Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց 77 մարդ, 151-ը ստացան վնասվածքներ։