211652_close_icon
views-count2555 դիտում article-date 23:30 21-07-2016

Սեյրան Օհանյանն ընդունել է Վլադիմիր Դրոժժովի գլխավորած պատվիրակությանը

Հուլիսի 20-ից 22-ը Հայաստանում է գտնվում ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 21-ին ռուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր