211652_close_icon
views-count1362 դիտում article-date 17:37 21-06-2016

Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, նախանշվել են առաջիկա անելիքները: Սերխիո Նահապետյանը ներկայացրել է Ռամկավար ազատական կուսակցության առաջիկա ծրագրերը և նպատակները, նշելով, որ կուսակցությունն իր գործունեությունն ուղղում է հայապահպանության, Սփյուռքի կազմակերպման և Հայաստանի հետ կապերի ամրապնդման խնդիրներին: ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է բանակում իրականացվող բարեփոխումներին, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերին: Հյուրերի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Կողմերը կարևորել են ջանքերի կենտրոնացումը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր