211652_close_icon
views-count1292 դիտում article-date 11:30 16-06-2014

Զինծառայողների համար կազմակերպվեց զբոսանք-էքսկուրսիա՝ Երևանի տեսարժան վայրերով. ֆոտոշարք

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ «Ճանաչիր մայրաքաղաքդ» ծրագրով մայրաքաղաքում տեղակայված զորամասերում ծառայություն անցնող, ծնունդով ՀՀ տարբեր մարզերից զինծառայողների համար կազմակերպվելու են զբոսանք-էքսկուրսիաներ Երևանի տեսարժան վայրերով, այցելություն թանգարաններ։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը «Ճանաչիր մայրաքաղաքդ» նախաձեռնությամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց անմիջապես նախաձեռնել համագործակցության համար անհրաժեշտ՝ Երևանի քաղաքապետարանի մասով բոլոր միջոցները, որ ծրագիրի իրականացումը ոչ մի օր չհապաղի։ Այդպիսով, քաղաքապետարանը ծրագրին սիրով առաջարկեց այդ առումով լավագույնն, ինչ ունենք՝ «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղին, որը մեկ ամիս՝ յուրաքանչյուր կիրակի, մեր զինծառայողներին ենք տրամադրելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։ Զինծառայողների առաջին խումբը, «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով շրջելով Երևանի տեսարժան վայրերով, այցելել է «Էրեբունի» թանգարան, էքսկուրսավարների ուղեկցությամբ ծանոթացել ցուցադրությանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր