211652_close_icon
views-count2408 դիտում article-date 13:48 21-07-2016

Թուրքիայի խորհրդարանին է ներկայացվել երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին որոշում

Թուրքիայի ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին կառավարության որոշումը ներկայացվել է այդ երկրի խորհրդարանին, հաղորդում է Anadolu գործակալությունը: Որոշման մասին, որն ընդունվել է երեկ այդ երկրի Ազգային անվտանգության խորհրդի միջոցով՝ «Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների ու ազատության պաշտպանության նպատակով», հրապարակել էր Թուրքիայի նախարարների կաբինետի պաշտոնական թերթը՝ «Resmi Gazete»-ն: Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին փորձ արվեց Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջում կատարել, որը ձախողվեց: Մինչև այս պահը ձերբակալվել է 6000-ից ավելի մարդ՝ գեներալներ, ոսռիկաններ, հասարակ քաղաքացիներ:

Նմանատիպ նյութեր