1424 դիտում
15:03 28-02-2014
Թուրքիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին քաղաքացիություն շնորհելու մասին օրինագիծ է ներկայացվել
Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ, պատգամավոր Էրոլ Դորանը Թուրքիայի խորհրդարանին է ներկայացրել «քաղաքացիության մասին օրենքում» փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծ:
Օրինագիծը նախատեսում է 1915 թվականին տեղահանված հայերի և ազգային այլ փոքրամասնությունների տեղահանված ներկայացուցիչների ներկայիս սերունդներին քաղաքացիության տրամադրում:
Պատգամավորը պարզաբանել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի տուժածների սերունդները կարողանան ստանալ Թուրքիայի քաղաքացիություն: Այսպես, անհրաժեշտ է նշված ժամանակահատվածի անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, եկեղեցական, զինվորական արձանագրություններ, Օսմանյան Թուրքիայի ժամանակաշրջանին վերաբերող փաստաթղթեր, որոնցում հիշատակվում են իրենց նախապապերի անունները, հողի սեփականության իրավունքի վկայականներ, տրանսպորտային միջոցների տոմսեր, ամուսնության վկայական, ինչպես նաև տեղեկանքներ այն երկրներից, ուր նրանք ներգաղթել են Թուրքիայից:
Նմանատիպ նյութեր
1421 դիտում
14:00 04-09-2014
Ֆրանսիացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել խորհրդարանին
2528 դիտում
16:09 23-04-2014
Էրդողանը ցավակցել է Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին
Այս բաժնից
691 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին
499 դիտում
10:31 07-01-2025
Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
1267 դիտում
10:29 07-01-2025
Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն