28971 դիտում
18:29 27-09-2020
Ադրբեջանի խորհրդարանը մի շարք քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն սահմանելու որոշում է կայացրել. Tert.am
Ադրբեջանի խորհրդարանը հրամանագիր է ընդունել երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանն են փոխանցվել պարեկային ժամ հայտարարելու վերաբերյալ լիազորությունները:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/09/27/azerbaijan/3407481]Tert.am[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
2408 դիտում
13:48 21-07-2016
Թուրքիայի խորհրդարանին է ներկայացվել երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին որոշում
1923 դիտում
15:44 06-03-2014
Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանին միանալու որոշում է կայացրել
Այս բաժնից
1294 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1153 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1141 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո