3462 դիտում
13:06 21-07-2016
Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 13-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երեք երկրաշարժ է տեղի ունեցել հուլիսի 16-ին, որից երկուսը՝ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք, մեկն էլ՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Դողուբայազեթ քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք: Հաջորդ օրը 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս հուլիսի 20-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատու Հանրապետությունում՝ Իսանգել քաղաքից 78 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Այս մասին տեղեկացնում է ՍՊԾ դիտացանցը:
Նմանատիպ նյութեր
3198 դիտում
22:59 28-01-2023
8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում. Երևանում այն զգացվել է 3-4 բալ, Սյունիքում` 5 բալ ուժգնությամբ
Այս բաժնից
742 դիտում
21:58 16-11-2024
Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ
814 դիտում
21:37 16-11-2024
Իսրայելի նախագահը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է մեկնել Բաքու
862 դիտում
20:31 16-11-2024
Ինչ են քննարկել Պուտինը և Շոլցը․ Մոսկվան մանրամասներ է հայտնում հեռախոսազրույցից