8664 դիտում
20:42 06-03-2020
6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 18:19-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․360 և արևելյան երկայնության 44.520 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում 2-3 բալ:
Նմանատիպ նյութեր
7721 դիտում
13:46 16-10-2016
Իրան-Ադրբեջան սահմանային գոտում գրանցվել է երկրաշարժ. ցնցումները զգացվել են Ստեփանակերտում՝՝ 3 բալ ուժգնությամբ
Այս բաժնից
937 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան