Ատրճանակ՝ աղբարկղի մոտ
Հուլիսի 19-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Աբելյան փողոցի աղբարկղի մոտ զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Աբելյան փողոցի թիվ 5 շենքի մոտ գտնվող աղբարկղի մոտից հայտնաբերել է «COLT S PYTHON 357» տիպի ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: