«Ճանապարհ դեպի Ռիո». Լողորդ Մոնիկա Վասիլյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ հերոսը լողորդ Մոնիկա Վասիլյանն է: Նա ծնվել է 1995 թվականին մայրաքաղաք Երևանում: Լողով զբաղվում է 3 տարեկանից: Վասիլյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է: Հայ լողորդներն այս Օլիմպիական խաղերին մասնակցում են «Սպիտակ քարտ»-ի միջոցով:
Նկարահանումների ընթացքում Մոնիկան առանձնացավ անկեղծությամբ և իր համեստությամբ: Լողի մասին խոսելիս՝ Վասիլյանը շեշտեց, որ ինքն շատ է սիրում ջուրը: