«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյան. տեսանյութ
Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ հերոսը բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն է, ով ծնվել է 1992 թվականին Էջմիածնում: Նարեկը ներկայանում է 52 կգ քաշային կարգում:
Օլիմպիական ուղեգիրը, ինպես Հայաստանի հավաքականի մյուս մարզիկները, նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած մրցաշարի ժամանակ: Նարեկը իր ընտանիքի միակ բռնցքամարտիկը չէ: Այս մարզաձևով հետաքրքրվել են նաև նրա հայրը, հորեղբայրը և եղբայրը: Հայ մարզիկի համար բռնցքամարտը պարզապես սպորտաձև չէ: Ըստ Նարեկի՝ կյանքում ինչի հասել է՝ բռնցքամարտի շնորհիվ է: