3788 դիտում
22:58 19-07-2016
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց բասկետբոլի մինչև 18 տարեկանների աղջիկների հավաքականին. ֆոտոշարք
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել էր բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի չեմպիոն Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի և մարզչական շտաբի անդամներին, ինչպես նաև ֆեդերացիայի ղեկավար կազմին:
Ողջունելով մարզիկներին և ներկաներին՝ ՀԱՕԿ նախագահը մասնավորապես ասաց. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հաջող ելույթների կապակցությամբ և ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել: Ձեզ հաջողվեց մեր երկրի, պետության պատիվը բարձր պահել, ինչպես դա արեց տղամարդկանց հավաքականը:Հայաստանն օրեր շարունակ խոսում էր այս հաղթանակի մասին, իսկ անձամբ իմ ուրախությանը չափ չկար:Իհարկե այս գործում իր ավանդն ունի նաև ֆեդերացիայի նախագահը՝ Հրաչյա Ռոստոսմյանը, ով նվիրված աշխատում է և, ինչպես տեսնում եք աշխատանքը տալիս է իր ցանկալի արդյունը: Յուրաքանչյուր հարցում ձեր կողքին կանգնած եմ և թող հաջողությունն ու հաղթանակը միշտ ուղեկից լինի ձեզ, Աստված ձեզ պահապան»:
Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամներն և թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը ՀԱՕԿ նախագահին նվիրեցին խորհրդանշական մեդալը և թիմի անդաների ստորագրությամբ գնդակը: Ավանդույթի համաձայն չեմպիոնական գավաթը ի պահ տրվեց «Օլիմպավանի» թանգարանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
2120 դիտում
19:30 01-03-2016
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Վրաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականին
1691 դիտում
13:47 16-06-2016
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է հայ մարմնամարզիկներին. տեսանյութ
3808 դիտում
18:49 27-06-2016
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենա է նվիրել ըմբիշ Ստեփան Սարգսյանին. տեսանյութ
Այս բաժնից
2836 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3373 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3172 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»