Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հայտարարությունը
Հաշվի առնելով վերջին օրերին ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկված անձանց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փորձերը՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում ոստիկանության ծառայողներին.
Ապահովել քաղաքացիների Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացումը.
Չխոչընդոտել փաստաբանների մասնագիտական գործունեությանը։
Փաստաբաններն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտների հանդիպելիս կարող են դիմել՝
-ՀՀ փաստաբանների պալատի Արագ արձագանքման հանձնախմբին (հեռախոս՝ 077 00-77-92, փաստաբան Գ. Մկրտչյան).
-ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև կնքված փոխըմբռնման հուշագրով հանձնախմբին (հեռախոս՝ 091 43-42-10, փաստաբան Ն.Հարությունյան)։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան