211652_close_icon
views-count2939 դիտում article-date 18:44 19-07-2016

Հափշտակել է 76.000 դրամ

Հուլիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքի Բարխուդարյան փողոցի N տան բնակչուհի, 1936թ. ծնված Ա. Մ-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ անհայտ անձը տան ննջասենյակի մահճակալի վերմակի տակից հափշտակել է 76.000 դրամ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, կատարել է Ա.Մանուկյան փողոցի թիվ 15 շենքի N բնակարանի բնակիչ, 1980թ. ծնված Ա. Ս-ն (նախկինում դատված): Գողոնը մասամբ առգրավված է: Ա. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն:

Նմանատիպ նյութեր