211652_close_icon
views-count1473 դիտում article-date 18:16 19-07-2016

Էկվադորը նպաստում է դեպի ասիական շուկա իր արտահանման զարգազմանը

Ինչպես տեղեկացնում է «Հայ-էկվադորական բարեկամություն» կազմակերպության [url=http://newsecuador.ec/one_news.php?id=3750]կայքը[/url], Էկվադորի արտաքին առևտրի նախարար Խուան Կառլոս Կասսինելյին այս երկուշաբթի՝ հուլիսի 18-ին, Չինաստանի մայրաքաղաքում հանդիպում ունեցավ որակի վերահսկողության, զննման և կարանտինի գլխավոր վարչության փոխնախարար Մեի Կեբաոյի հետ՝ էկվադորական ապրանքները դեպի ասիական շուկա արտահանելու առաջարկով: Հանդիպման ընթացքում Կեբաոն հայտարարեց, որ որակի վերահսկողության, զննման և կարանտինի գլխավոր վարչության երկու պատվիրակություններ առաջիկա շաբաթների ընթացքում կայցելեն Էկվադոր, որպեսզի շարունակեն տեխնիկական ուսումնասիրությունները, որոնք հնարավորություն կընձեռեն արտահանել դեպի Չինաստանի շուկա էկվադորական ապրանքներ՝ այսպես կոչված վիշապի միրգ (pitahaya) և համեմունք (quinua): Նախարարությունը հայտարարության միջոցով հայտնեց, որ հանդիպման նպատակն է դիվերսիֆիկացնել արտադրանքի առաջարկը: Օրինակ՝ թարմ մանգոն լիազորված է մտնելու չինական շուկա այս տարվա սկզբից: Չինաստան կատարած իր այցելության ընթացքում Էկվադորի արտաքին առևտրի նախարարը պաշտոնական այցով եղավ նաև Յին Զոնգ Հուայի՝ Չինաստանի Առևտրի խթանման Խորհրդի նախագահի մոտ, ում մանրամասն ներկայացրեց երկրում առկա այն նույն ներդրումների առավելությունները, որոնք կցուցադրվեն նաև Կիտոյում հոկտեմբերի 25-ին և 26-ին կայանալիք «2016 թվականի Էկվադորի ներդրումային գագաթաժողովի» ընթացքում: Հանդիպման ընթացքում Զոնգ Հուայը տեղեկացրեց, որ օգոստոսին Չինաստանից աշխատանքային թիմ կմեկնի Հարավային Ամերիկա , ինչն էլ հնարավորին է դարձնում ներդրողների այցելությունը Էկվադոր՝ ծանոթանալու տարբեր գործնական հնարավորությունների: Կասսինելյին կմասնակցի նաև «Էկվադորը՝ հնարավորությունների երկիր» խորագրով ֆորումին, որից հետո էլ կմեկնի Հարավային Կորեա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news.php?id=3750]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր