40550 դիտում
16:38 19-07-2016
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ծառայողական քննություններ են նշանակվել. Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/ashot.aharonyan?fref=ts]էջում [/url]գրել է.
«Լրահոսում որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանություն բերվածներին ծեծել են, նվաստացրել և այլն, և այլն: Եվ այս ամենը՝ առանց որևէ կոնկրետ փաստ, տվյալ, հասցե նշելու, անորոշ ակնարկներով, ինչ-որ տեսանյութերով, որոնց տեքստը չի լսվում նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: Այս <մոտավորւթյունը> զարմանալի է հատկապես այն առումով, որ հիշյալները նախկինում միշտ հականե-հանվանե են անդրադարձել իրենց պաշտպանյալներին: Այսօր այդպես չէ, և դա հիմք է տալիս ենթադրելու, որ իրողությունները շահարկվում են:
Առաջարկում եմ ձեռնպահ մնալ նման <սիրողական> ու փակուղային գործելակերպից:
Ոստիկանության պետի հանձնարարությամբ մեզ փոքրիշատե հայտնի բոլոր դեպքերով նշանակվել են ծառայողական քննություններ:
Եթե իսկապես ցանկանում եք պարզվի իրականությունը և հնարավոր մեղավորները պատժվեն, աջակցեք քննությանը՝ դիմեք ոստիկանություն: Դժվարություն ծագելու դեպքում զանգահարեք ինձ կամ տեղեկություն տվեք սոցցանցերով:
Սա է իրողությունների ճշմարիտ պատկերը ստանալու ճանապարհը, իսկ հակառակ դեպքում, կրկնում եմ, ստիպված կլինենք կարծել, որ այս ամենը պրիմիտիվ ու ինֆանտիլ փորձեր են՝ ոստիկանությունը թիրախավորված անվանարկելու և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու նպատակով»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1051 դիտում
23:04 12-02-2025
Քեթիում ուշ ժամի այրել են գյուղի բնակչի ավտոմեքենան ու անասնակերը. aravot.am
2821 դիտում
21:50 12-02-2025
Մարդկանց, որոնք ի վիճակի չեն վճարել բարձր գույքահարկ, Փաշինյանն առաջարկեց տունը վարձով տալ, գնալ գյուղում ապրել