211652_close_icon
views-count26140 դիտում article-date 12:58 19-07-2016

Երևանի պետական կրկեսի նախկին տնօրենի՝ «ԳԱՄԻ» ՍՊԸ-ի տնօրեն, 43-ամյա որդին Երևանում Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 17-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Տերյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Խասխազյանը Կասյան փողոցի 12/1 հասցեի դիմաց իր վարած Toyota մակնիշի 91 NV 111 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 81-ամյա Միշա Ծովինարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Ա. Խասխազյանը Երևանի պետական կրկեսի նախկին տնօրեն Հմայակ Խասխազյանի որդին է և այս պահին աշխատում է «ԳԱՄԻ» ՍՊԸ-ի տնօրեն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր