ՀԺԿ-ն կորցնելու խնդիր կա. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրում է. «Չնայած Խորենացու փողոցում կատարվածը շեղել է քաղաքական դաշտի ուշադրությունը, սակայն և՛ իշխանական, և ընդդիմադիր ուժերը ժամանակ չեն կորցնում խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևերը փնտրելու հարցում։ Ընդդիմադիր դաշտում, ի տարբերություն իշխանության, ամեն ինչ խիստ անորոշ է։ Չգիտեն, ում հետ ինչպես գնալ ընտրությունների, որ խիստ բարդացված ԸՕ-ի չափորոշիչներով հայտնվեն խորհրդարանում։
Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ում այս օրերին մտածում են ինչպես իրենց թիմակցին հասկացնեն, որ նրա հետ զրո արդյունք են ունենալու, առանց նրա գոնե մի քանի մանդատի հույս կլինի։ Կոպիտ ասած, խնդիր է դրված մինչև աշուն Ստեփան Դեմիրճյանին «նեղացնել», հեռացնել իրենցից։ Նույն աղբյուրի պնդմամբ, սրանում կա նաև Դեմիրճյանի մեղքը, քանի որ նա չկարողացավ այս տարիների ընթացքում կուսակցությունը այնպիսի մակարդակի վրա պահել, որ ՀԺԿ-ին «կորցնելը» հեշտ չլինի։ Այլ խոսքով, այս կուսակցության պարագայում էլ ճիշտ է ասված՝ «անունը կա, ամանում չկա»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]