Գյումրիի քաղաքապետարանի «անդիպլոմ» պաշտոնյան. Իրատես de facto
«Իրատես de facto» թերթը գրում է. «Գյումրիի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ տեղի քաղաքապետարանի աշխատակազմի անօրինական շինությունների և հողազավթումների վերահսկման բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը պաշտոնավարում է թերի բարձրագույն կրթությամբ։ Նա ուսումնառել է ՌԴ քաղաքներից մեկի զինվորական ինչ-որ ուսումնարանում, 2000-ին էլ Գյումրիի շինարարական ուսումնարանի «լևի» դիպլոմ է ձեռք բերել։ Ընդ որում՝ Գյումրիի քաղաքապետարանի կայքում նրա կենսագրական տվյալների մեջ որևէ տող չկա բարձրագույն կրթություն ստացած լինելու մասին։
Սակայն այս հանգամանքը չի խանգարում, ավելին, օգնում է Սլավիկ Ղազարյանին «ճիշտ» պահվածք դրսևորելու Գյումրիի քաղաքապետարանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախկին ոստիկանը հաճախ կոպտում, վիրավորում է աշխատակիցներին, իսկ երբ նա քաղաքապետի մոտ է գնում, բոլորը սպասում են, որ հերթական աշխատողի գլխին «սև ամպեր» կկուտակվեն»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։