3182 դիտում
19:06 06-04-2017
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Պեկինում
Այսօր՝ ապրիլի 6-ին, Պեկինում Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ասոցիացիայի կողմից տրվեց հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկան Ասոցիացիայի փոխնախագահ Սուն Ձինվուն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը: Միջոցառմանը մասնակցում էին ՉԿԿ Կենտկոմի և ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, ներկա և նախկին դեսպաններ, դիվանագետներ, Չինաստանի Ժողովրդական-քաղաքական խորհրդատվական համաժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Լուո Ֆուհեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:
Ընդունելությանը ՉԺՀ ազգային ֆիլատելիստական ընկերությունը հայկական կողմին փոխանցեց ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հոբելյանական ծրարներ:
Նույն օրը Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտում (ՌԱԵԿԱԻ) տեղի ունեցավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված «Հայաստան-Չինաստան․ 25 տարվա բարեկամություն և նոր մեկնարկ» գիտաժողովը, որը համատեղ կազմակերպել էին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը և ՌԱԵԿԱԻ-ն:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Չինաստանի Հասարակական գիտությունների Ակադեմիայի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հու Լեմինը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՌԱԵԿԱԻ-ի տնօրեն, պրոֆեսոր Լի Յունծյուանը, ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության խորրդական Ֆան Ռոնը:
Հայ-չինական հարաբերությունների պատմական ընթացքի, քաղաքական հարաբերությունների զարգացման, տնտեսական համագործակցության և մշակութային առնչությունների մասին գիտական զեկույցներով հանդես եկան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՌԱԵԿԱԻ-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Հու Հոնվեյը, Հայաստանում Չինաստանի առաջին դեսպան Ճաո Սիդին, չինացի և հայ մասնագետներ:
Գիտաժողովին ներկա էին նաև ՀՀ-ում ՉԺՀ նախկին դեսպանները, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ, չինացի գիտնականներ, լրագրողներ:
Գիտաժողովի շրջանակներում Լի Յունծյուանը և Ռուբեն Սաֆրաստայանը ստորագրեցին ՉՀԳԱ-ի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտի միջև համագործակցության մասին համաձայնագիր:
Նմանատիպ նյութեր
5469 դիտում
23:44 14-01-2017
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1078 դիտում
17:43 30-03-2017
Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25֊ամյակին նվիրված քննարկում է անցկացվել
Այս բաժնից
406 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
826 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
709 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը