211652_close_icon
views-count9585 դիտում article-date 22:16 18-07-2016

Որսորդական հրացան՝ ավտոմեքենայի բեռնախցիկում

Հուլիսի 17-ին, ժամը 15.20-ին, Վանաձորի Լոռվա խճուղու վերջնամասում, ծառայություն կատարելիս, ստուգման համար ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները կանգնեցրել են 1988 թ. ծնված Ռաֆիկ Ք.-ի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է «ՏՕԶ-34» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր