211652_close_icon
views-count37807 դիտում article-date 14:11 04-04-2017

Հայտնի են Մերձմոսկվայում ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված մահացած հայերի անունները

Մերձմոսկովյան Վարզիլկա ավանում Mercedes մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված մահացած տղամարդկանց ինքնությունը հայտնի է։ Այդ մասին տեղեկացնում է [url=http://www.mk.ru/incident/2017/04/04/ustanovleny-lichnosti-ubitykh-v-bagazhnike-mersedesa-armyanin-i-abkhaz.html]mk.ru[/url]-ն։ Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ Աբխազիայի քաղաքացի, ազգությամբ հայ Միքայել Լալայանը։ Իրավապահների վարկածի համաձայն՝ նրանց մինչև սպանելը խոշտանգել են, քանի որ դեմքերի ու մարմնի այլ մասերի վրա առկա են խոշտանգման հետքեր։ Հետաքննությունը ենթադրում է, որ սպանությունը պատվիրված է եղել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» և «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով։

Նմանատիպ նյութեր