Կամավոր հանձնել են զինամթերք
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 16-ին, ժամը 13.00-ին, 1959 թ. ծնված Անուշ Ղ.-ն բաժին է ներկայացրել 5,45 մմ տրամաչափի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 301 փամփուշտ, «ԿՁԱ-47» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի ուսումնական 2 նռնակ, ինքնաձիգի 1 պահունակ, լուսարձակող 6 փամփուշտ և «ԶԴՊ» տիպի ծխագլանակ ու հայտնել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 12.00-ին, իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն:
***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 16-ին, ժամը 9.30-ին, 1992 թ. ծնված Արտակ Խ.-ն կամավոր ներկայացրել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին, և խնդրել է, որ օրինականացնեն և վերադարձնեն իրեն: