211652_close_icon

Կբացվի Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

views-count2289 դիտում article-date 17:15 18-07-2016
Ս. թ. հուլիսի 27-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 130-ամյակին: Առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակում կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև հնդկական և պարսկական որմնանկար­ների ընդօրինակություններ: Սարգիս Խաչատուրյանի ստեղծա­գործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի թանգարաններում, իսկ զգալի մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Նմանատիպ նյութեր