5535 դիտում
21:42 17-07-2016
Ավանդության համաձայն Ղուրանը հատվածաբար Մուհամմադ մարգարեին է հաղորդվել Ջաբրիիլ (Գաբրիել) հրեշտակապետի միջոցով
Մուհամմադի մահվանից հետո՝ 632 թվականին, հայտնությունների ճնշող մեծամասնությունը պահպանվում էր նրա զինակիցների հիշողության մեջ միայն։
Բանն այն է, որ նրա կենդանության օրոք դրանց միայն աննշան մասն էր գրի առնվել, այն էլ՝ քարերի, կենդանիների ոսկորների, արմավենու տերևների վրա, դեռևս անկատար արաբերեն գրով։
Գրառումները ճիշտ կարող էին մեկնաբանվել միայն այն դեպքում, եթե դրանք կատարած մարդիկ շարունակում էին մտքում պահել քարոզների տեքստերը։
Ավանդության համաձայն, Օմարը, վախենալով սուրբ տեքստի լիակատար ոչնչացումից, 633 թ. համոզել է խալիֆ Աբու Բաքրին հրամայել հավաքել մինչ այդ գրի առնված և զինակիցների հիշողությունում պահպանված բոլոր հայտնությունները։
Ղուրանի վերջնական կանոնիկ խմբագրումն ավարտվել է խալիֆ Օսմանի օրոք՝ 650 թ., և, հենց նրա հրամանով ոչնչացվել են մնացած բոլոր գրառումները։
Սակայն, Օսմանի մահվանից հետո դեռևս կես դար Ղուրանի տեքստը փոփոխությունների է ենթարկվել, հատկապես, արաբական գրի կատարելագործման ընթացքում։ Ղուրանի տեքստի վերջնական և ամփոփ օրինականացումը տեղի է ունեցել Մուհամմադի մահվանից երեք դար անց, Իբն Մուջահիդի (մահացել է 936 թ.) ռեֆորմի արդյունքում, որն օրինականացրեց Սուրբ գրքի 7 հավասարազոր «ընթերցումները» (կիրաաթ)։
Նմանատիպ նյութեր
850 դիտում
14:35 30-06-2015
Ղուրանը` անկարգությունների պատճառ
1726 դիտում
12:30 24-10-2015
Չեչնիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Ղուրանը պաշտպանելու համար
Այս բաժնից
922 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
994 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
943 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ