211652_close_icon
views-count877 դիտում article-date 10:15 03-03-2026

«Մոսադի» գործակալները սպանությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են Ալի Խամենեիին․ Daily mail

«Մոսադի» գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը և սպանությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է Daily mail-ը:

Լուսանկարները փոխանցվել են Իսրայելին, ինչը «Մոսադին» թույլ է տվել մանրամասն տեղեկություններ ստանալ թիկնապահների հասցեների, նրանց աշխատանքային գրաֆիկների և այն անձանց մասին, ում հսկողությունը նրանց վստահված էր։

Տեսախցիկներից մեկը գործակալներին հնարավորություն է տվել հետևել, թե որտեղ են թիկնապահները կայանում իրենց անձնական մեքենաները՝ Գերագույն առաջնորդի նստավայր ժամանելիս։

Համակարգի կոտրումը բազմամյա հետախուզական արշավի մի մասն էր, որը հանգեցրեց Խամենեիի սպանությանը։

Նմանատիպ նյութեր