4333 դիտում
23:18 13-08-2017
Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Էս-Սուխնե քաղաքը
Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Էս-Սուհնե քաղաքը ԻՊ գրոհայինների ձեռքից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Քաղաքի ազատագրումը հնարավոր կդարձնի Դեյր-Էզ-Զորի ապաարգելափակումը։
Համատեղ մարտական գործողություններն ընթացել են այսօր՝ օգոստոսի 13-ին՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի, Սիրիայի կառավարական զորքերի և ազգային աշխարհազորայինների մասնակցությամբ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Դեյր-Էզ-Զորը համարում է նշված շրջանի հիմնական կետը, որն արդեն մի քանի տարի է՝ շրջափակված է ԻՊ ահաբեկիչների կողմից։ Նրա ազատագրումը, ըստ Շոյգուի, կնշանակի գրեթե հաղթանակ՝ ԻՊ-ի դեմ։
Նմանատիպ նյութեր
3701 դիտում
16:43 28-12-2015
Իրաքյան բանակն ամբողջովին ազատագրել է Էր-Ռամադի քաղաքը
3314 դիտում
16:25 02-12-2016
Սիրիական բանակն ազատագրել է Դամասկոսից ոչ հեռու գտնվող Խան աշ-Շիխ քաղաքը և 13 փոքր բնակավայրեր
2871 դիտում
15:08 25-10-2016
Իրաքյան բանակն ամբողջովին ազատագրել է երկրի խոշորագույն քաղաքներից մեկը
Այս բաժնից
895 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1357 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
931 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել