211652_close_icon

Ճապոնիայում ուժեղ երկրաշարժի պատժառով դադարեցվել է ատոմակայաններից մեկի աշխատանքը

views-count2623 դիտում article-date 13:58 17-07-2016
Ճապոնիայում հերթական ոչ թույլ երկրաշարժն է գրանցվել: Ինչպես հայտնել NHK հեռուստաալիքը, առավել ակտիվ ստորգետնյա ցնցումները արձանագրվել են Իբարակի պրեֆեկտուրայում, որտեղ դրանց ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա: Ականատեսների վկայությամբ՝ այ զգացվել է նաև մայրաքաղաք Տոկիոյում, նաև Տոտիգի, Սաիտամա, Տիբա, Կանագավա և Գունմա պրեֆեկտուրաներում: Ցունամիի վտանգ չի հայտարարվել, ինչպես նաև տուժածների մասին: Սակայն Իբարակիում դադարեցվել է Ռոկայ-2 ատոմակայանի աշխատանքը:

Նմանատիպ նյութեր