211652_close_icon
views-count1649 դիտում article-date 09:41 18-03-2015

Ճապոնիան կդադարեցնի իր ատոմակայաններից 5-ի աշխատանքը

Ճապոնիայի իշխանություններ մտադիր են երկրում գործող 50 ատոմային էլեկտրակայաններից 5-ը շահագործումից հանել, ինչից հետո կդադարեցվի ևս 2 էներգաբլոկների աշխատանքը: Այս մասին հաղորդել է Sputnik-ը: Շահագործումից կհանվեն «Ցուրուգա» ատոմակայանը, ինչպես նաևՖուկուի պրեֆեկտուրայում գտնվող «Միխամա» ատոմակայանի 1-ին և 2-րդ էներգաբլոկները, այնուհետ՝ «Գենկայ» և «Սիմանե» ատոմակայանների 1-ին էներգաբլոկները: Նշած էներգաբլոկները կառուցվել են 1974-75 թվականներին: 2016թ-ին սպասվում է, որ շահագործումից հանվի 40 տարուց ավելի գործող ևս 2 էներգաբլոկ:

Նմանատիպ նյութեր