Շիրակի մարզում հայտնաբերվել է օձ
Հուլիսի 16-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Չարենցի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի պատի վրա օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն (մոտ 50 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք: