211652_close_icon
views-count2264 դիտում article-date 18:15 16-07-2016

Մեկնարկեց «Երիտասարդ ինժեներների ճամբարը»՝ նվիրված ՃՇՀԱՀ-ի 95-ամյակին

Հուլիսի 15-ին Բյուրականում մեկնարկեց «Երիտասարդ ինժեներների ճամբարը»: Այն նվիրվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հիմադրման 95-ամյակին: «Երիտասարդ ինժեներների ճամբարի» բացման հանդիսավոր արարողության ժամանակ ճամբարի տնօրեն, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը , ողջունելով ճամբարականներին, նշեց, որ այսպիսի հավաքները մեծ կարևորություն ունեն երիտասարդների կյանքում : Ճամբարի բացման արարողությունից հետո ուսանողները ծանոթացան ճամբարի կանոնակարգին, այնուհետև բաժանվեցին 8 ջոկատի՝ յուրաքանչյուրում 7 անդամ: Նշենք, որ մինչև հուլիսի 19-նն անցկացվող ճամբարի ընթացքում մասնակիցներն ուժերը կչափեն մարզական , մշակութային և ինտելեկտուլ մրցույթներում: Ճամբարի 5 օրերի ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։ Կանցկացվեն նաև պարի և առաջին բուժօգնոթյան դասընթացներ: «Երիտասարդ ինժեներների ճամբարը» կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր