1482 դիտում
10:58 02-07-2014
Արարատյան Հայրապետական թեմի Մարմաշենի Ս. Գևորգ եկեղեցում մեկնարկեց 3-րդ բակային ճամբարը
Հուլիսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում 3-րդ անգամ մեկնարկեց բակային ճամբարը, որը 2 շաբաթ Մարմարաշենի և հարակից գյուղերի շուրջ 150 երեխաների համար հագեցած ու հետաքրքիր առօրյա կապահովի:
Իսկ հուլիսի վերջին Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը համայնքի երիտասարդաց միության անդամների հետ մանկատան սաների համար Շորժայում կկազմակերպեն ավանդական տասնօրյա ճամբար:
Հունիսի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մեկնարկել էր ամառային երկրորդ բակային ճամբարը:
Արդեն երրորդ տարին է, որ ԱՀԹ Բյուրավանի «Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միությունը բակային ճամբար է կազմակերպում Տ. Ղազար քահանա Պետրոսյանի հովվության յոթ համայնքներում: Այս տարի ընդհանուր թվով մասնակցել են շուրջ 180 երեխաներ: Ճամբարի առաջին հերթափոխը կազմակերպվել էր հունիսի 16-21-ը` դեպի Խոր Վիրապ իրականացված ուխտագնացությամբ:
Ճամբարում երեխաները սովորում են աղոթքներ, շարականներ, ծանոթանում աստվածաշնչյան հոգևոր պատմություններին, դիտում և քննարկում են հետաքրքիր ֆիլմեր: Կազմակերպվում են ինտելեկտուալ և սպորտային խաղեր, որոնք երեխաների առօրյան էլ ավելի հետաքրքիր և հագեցած են դարձնում:
Հոգևոր ուղղվածությամբ ամառային բակային ճամբարներ Արարատյան Հայրապետական թեմում գործում են մի շարք համայնքներում: Այս պահին բակային ճամբարներ են գործում Նորագավթի Ս. Գևորգ, Դավթաշենի Ս. Նահատակաց և Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցիներում:
Ն.Դվինի Ս. Հարություն և Դավթաշենի Ս.Նահատակաց եկեղեցիների ճամբարները կտևեն մինչև օգոստոսի վերջ:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան
Նմանատիպ նյութեր
14168 դիտում
19:23 27-03-2016
Ինչպե՞ս նշվեց Սուրբ Զատիկը Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1521 դիտում
20:56 01-12-2014
ՄԻԱՎ-ով ապրող 300 մարդ հաճախում է Արարատյան հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»