Հունաստանում վայրէջք է կատարել Թուրքիայի ուժային կառույցների 8 բարձրաստիճան պաշտոնյաներով ուղղաթիռը. վերջիններս քաղաքական ապաստան են խնդրել տեղի իշխանություններից
                        Հունաստանի լրատվամիջոցները հայտնում են, որ Հունաստանում վայրէջք է կատարել Թուրքիայի ուժային կառույցների 8 բարձրաստիճան պաշտոնյաներով ուղղաթիռը: Վերջիններս քաղաքական ապաստան են խնդրել տեղի իշխանություններից:
РИА Новости-ի փոխանցմամբ, Black Hawk ռազմական ուղղաթիռում գտնվող պաշտոնյաները ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներ են, սակայն դեռ հայտնի չեն նրանց անունները և պաշտոնները:
Թուրքիան խնդրել է Հունաստանին վերադարձնել այդ երկրին քաղաքական ապաստանի հարցով դիմած թուրք պաշտոնյաներին:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/07/16/90581/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի զինվորականների ձեռնարկած հեղաշրջման փորձը տապալվել է այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ արձագանքել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իրեն աջակցելու կոչին:
Թուրքիայի որոշ բնակիչներ sms հաղորդագրություններ էին ստացել Թուրքիայի նախագահ Էրդողանի անունից՝  փողոց դուրս գալու կոչով:
 Տասնյակ ապստամբ զինվորներ թողել են իրենց տանկերը Ստամբուլում, նշում է Reuters գործակալությունը: 
Էրդողանը, ով հանգստանում էր երկրի հարավարևմտյան ափին, հեղաշրջման փորձից հետո վերադարձել է Ստամբուլ: Նա Աթաթուրքի անվան օդանավակայանում ասուլիս է տվել։
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

