ԱՄՆ ԱԱԾ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով պաշտոնական հարցում է ուղարկել Բրազիլիայի իշխանություններին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Բրազիլիայի ԶԼՄ֊ներին տված նրա հարցազրույցին։
«Ռուսաստանում իմ ապաստանի ժամկետը ավարտվում է օգոստոսի սկզբին։ Եթե Բրազիլիան ինձ ապաստան տրամադրի, ես ուրախությամբ կընդունեմ, ես կցանկանայի ապրել Բրազիլիայում։ Ես պաշտոնական հարցումներ եմ ուղարկել տարբեր երկրներ, այդ թվում՝ Բրազիլիա»,- ասել է նա։
Միաժամանակ, ինչպես գործակալությանը հայտնել են Բրազիլիայի ԱԳՆ֊ում , Սնուդենի կողմից նման հարցում դեռ չի գրանցվել։