Մեսին հետաձգել է Թուրքիայի այցը` ռազմական հեղաշրջման փորձի պատճառով
Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հետաձգել է իր այցը Թուրքիա` այդ երկրում ռազմական հեղաշրջման փորձի պատճառով:
Մեսին պետք է ժամաներ Թուրքիա, որպեսզի քննարկեր իր հնարավոր մասնակցությունը բարեգործական հանդիպմանը, որը կազմակերպում է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո´Օ-ն:
Ներկա պահին Թուրքիայում են գտնվում «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Կառլես Պույոլը, Արդա Թուրանը, Դեկուն, Էրիկ Աբիդալը, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը խաղին: