Թուրքիայի տնտեսությունը հեղաշրջման փորձի հետևանքով կորցրել է մոտ 100 մլրդ ԱՄՆ դոլար
Թուրքական էկոնոմիկան մոտ 100 մլրդ ԱՄՆ դոլար է կորցրել երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի պատճառով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի Առևտրի ու մաքսային վարչության նախարար Բյուլենթ Թյուֆենքչին, փոխանցում է Hurriyet-ը:
Նրա խոսքով, վնասված կամ կործանված ռազմական ուղղաթիռների, ինքնաթիռների, զենքերի, ռումբերի և շինությունների ընդհանուր արժողությունը նախնական հաշվարկներով կազմում է վերոնշյալ գումարը: Իսկ եթե դրան գումարվեն զբոսաշրջության ոլորտում կրած վնասները, ապա կորուստը շատ ավելի մեծ կլինի: