Օբաման կարգադրել է իջեցնել երկրի պետական դրոշները` Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է իջեցնել երկրի պետական դրոշները՝ որպես Նիսում կատարված ահաբեկչությունների սգո նշան։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ամերիկյան դրոշներն իջեցված վիճակում կմնան մինչև հուլիսի 19-ը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/07/15/90471/]Հիշեցնենք[/url], որ Ֆրանսիայի Նիս քաղաքում Բաստիլիի գրավման օրվա կապակցությամբ ընթացող միջոցառման ժամանակ բեռնատար ավտոմեքենան մեծ արագությամբ ընթացել է դեպի ամբոխը:
Ահաբեկչությունը իրականացվել է Անգլիական ափի մոտ, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ դիտելու հրավառությունը:
Ամբոխի մեջ մխրճվելուց հետո ավտոմեքենայի վարորդը սկսել է կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Կա 84 զոհ: