12073 դիտում
18:35 15-07-2016
Ավտովթար Երևանում. Գայի արձանի մոտ բախվել են BMW-ն ու Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Գայի պողոտայում` Գայի արձանի մոտ, բախվել են 29-ամյա Արման Առաքելյանի վարած Nissan մակնիշի 77 QQ 797 համարանիշի և 22-ամյա Վլադիմիր Վարդազարյանի վարած BMW մակնիշի 47 CC 707 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակից Հովհաննես Սարգսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Նշված ճանապարհահատվածում խցանում տեղի չունենալու համար ՃՈ աշխատակիցները անհրաժեշտ աշխատանքներ են կատարել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+