«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Գոռ Ներկարարյան. տեսանյութ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ մարզիկն աթլետ Գոռ Ներկարարյանն է (հեռացատկ), ով Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Ուկրաինայում կայացած վարկանիշային մրցաշարում: Նա ծնվել է 1993 թվականին Վանաձոր քաղաքում: Աթլետիկայով զբաղվում է 13 տարեկանից: Մինչ աթլետիկայով զբաղվելը՝ Գոռը հասցրել է իր ուժերը փորձել նաև ֆուտբոլում և մարմնամարզությունում:
Նա Բրազիլիայում ապրելու փորձ ունի, քանի որ մոտ 1,5 տարի ապրել և մարզվել է այնտեղ: Իր խոսքով՝ արդեն ծանոթ է բրազիլացիների «նիստ ու կացին», Ռիոյին և գիտի, որ բրազիլացիների շարքերում կգտնվեր մարդիկ, ովքեր կերկրպագեն հայ մարզիկներին: