211652_close_icon
views-count5614 դիտում article-date 13:14 15-07-2016

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շտաբում հրամանատարական հավաքներ են մեկնարկել. լուսանկարներ

ՀՀ զինված ուժերի 2016 թվականի ուսումնական պատրաստության պլանի համաձայն` հուլիսի 12-ից ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շտաբում մեկնարկել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքներ: Հավաքների նպատակն է առավել կատարելագործել հրամանատարական կազմի մասնագիտական ունակություններն ու բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը: Հավաքների մասակիցների հետ անցկացվում են հրամանատարական պատրաստության գործնական, ցուցադրական և մեթոդական պարապմունքներ, ստուգողական հրաձգություն, խմբային վարժանքներ, սպորտ-մասսայական ու մշակութաժամանցային միջոցառումներ: Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն ստուգարքներ և լավագույն արդյունքներ ցուցաբերած սպաները կխրախուսվեն զորամիավորման հրամանատարության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր