Թունիսում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 2 զոհ
Թունիսի Սֆաքս քաղաքում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ուղղաթիռի անձնակազմը ուսումնավարժական թռիչք է կատարել և վայր ընկել Սֆաքս-Թինա օդանավակայանի մոտակայքում: Վթարի հետևանքով 2 օդաչու է զոհվել:
Հատուկ ստեղծված հանձնաժողովը ճշտում է տեղի ունեցածի հանգամանքները: