Կլաուդիո Ռանիերի. «Լեսթերի» նպատակը նույնն է` 40 միավոր, իսկ հետոն կերևա
Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին անդրադարձել է նոր մրցաշրջանին:
«Մեր նպատակը հաջորդ մրցաշրջանում 40 միավոր վաստակելն է: Հետո կմտածենք աղյուսակի վերին գոտու, Չեմպիոնների լիգայի գոտու, և վերջապես` հերթական չեմպիոնական գավաթը բարձրացնելու մասին:
Մեր մոտ ամեն ինչ լավ է: ԱՊԼ-ում նոր մարզիչներ ու խաղացողներ են հայտնվել: Նրանք են ճնշման ներքո, ոչ թե` ես: Մեզ պետք է ընդամենը մեր ուժը ցույց տալ: Բոլորը սպասում են: Մենք հանձնվողը չենք», ասել է Ռանիերին: