4822 դիտում
19:12 14-07-2016
Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական Ծառայության նախաձեռնությամբ հուլիսի 14-ին կազմակերպվել է հանդիպում ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին ներկա էր նաև «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Քննարկման թեմա ոչ ալկոհոլային ըմպելիքների շուկայում իրավիճակի բարելավումն ու թերությունների վերացումն էր:
Հանդիպման մասնակիցները, մինչ օրակարգային խնդրին անդրադառնալը, ողջունել են վերահսկող կառույցի, հասարակական կազմակերպության և արտադրողների միջև քննարկման եռակողմ ձւաչափը՝ համարելով այն համագործակցության արդյունավետ միջոց: Ծառայության ներկայացուցիչները խոսել են արտադրության բոլոր փուլերում բարեխիղճ աշխատելու և սահմանված նորմերին հետևելու կարևորության մասին՝ տնտեսավարողներին ներկայացնելով անվտանգության պահպանման տեսանկյունից ամենակարևոր գործոնները, այն է՝ վերահսկողություն արտադրության մեջ օգտագործվող ջրի, ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների բաղադրիչների նկատմամբ (պետք է համապատասխանեն սահմանված թույլատրելի չափորոշիչներին), տարան (շիշը, որի մեջ լցվում են ըմպելիքները), որը նույնպես պետք է թույլատրելի լինի ըմպելիքների շշալցման համար անվտանգության տեսանկյունից և ունենա համապատասխանության սերտիֆիկատ, տարածքի և աշխատակիցների սանատրահիգիենիկ նորմերի պահպանումը և այլն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայտնաբերված անհամապատասխանություններն ու թերացումները, դրանց պատճառներն ու արագ լուծման հնարավոր ուղիները, տրվել են հանձնարարականներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա քայլերի վերաբերյալ. մասնավորապես՝ տնտեսավարողները պետք է սեղմ ժամկետում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում, ներկայացնեն իրենց արտադրական գործունեության ընդհանուր պատկերը, որպեսզի Ծառայությունը կարողանա հասկանալ արտադրության կազմակերպման թույլ կողմերը, ուղղորդի դեպի ճիշտ լուծումներ, վերահսկի դրանց արագ կարգավորումը։
Ծառայությունը հետամուտ կլինի տրված հանձնարարականների ժամանակին ու հստակ կատարմանը և թերացումների դեպքում կդիմի առավել խիստ միջոցների:
Նմանատիպ նյութեր
27238 դիտում
17:56 11-03-2019
«Ո՛չ գազավորված ըմպելիքների թանկացմանը». բողոքի ակցիա՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2031 դիտում
11:15 18-03-2019
«Մեր ոլորտը մահանալու է». Գազավորված ըմպելիքների դեմ բողոքողները կառավարության դիմաց «դըմփ-դըմփ-հու» արեցին
Այս բաժնից
793 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1945 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
970 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր