211652_close_icon
views-count65554 դիտում article-date 15:43 14-07-2016

«Կայզեր» սուպերմարկետի դիմաց 2 երիտասարդների դանակահարելու գործով Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին. նա Հայաստանի բռնցքամարտի նախկին չեմպիոն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Սարգսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հուլիսի 9-ին Մարգարյան փողոցի վրա գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտ 2 հոգու դանակահարելու մեջ և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ, ովքեր հսկայածավալ ու բազմակողմանի աշխատանքներ կատարելուց հետո պարզել են հանցագործության դրդապատճառն ու դեպքի հանգամանքները, որից հետո դարանակալումներ են կատարել կասկածյալ Ա. Սարգսյանի բնակության վայրում: Դեպքից 2 օր անց ոստիկանության Մաշտոցի բաժին է մեղայականով ներկայացել Նորիկ անվամբ երիտասարդ տղան, ով հայտարարել է, որ դանակահարությունը կատարել է ինքը, սակայն ոստիկաններն ու արդեն Աջափնյակ և Դավիթաշեն քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ Նորիկի խայծը կուլ չեն տվել ու պարզել են, որ դանակահարությունը իրականում կատարել է ոչ թե Նորիկը, այլ նրա եղբայրը՝ Արթուրը և իբրև լավություն՝ Նորիկը փորձել է ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնելով իր վրա վերցնի կատարվածը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նորիկը իր մոր հետ դեպքից մի քանի ժամ առաջ է եկել Հայաստան և «Զվարթնոց» օդանավակայանից եկել է «Կայզեր»՝ մոր հետ գնումներ կատարելու, ու դանակահարվածները նույնպես փորձել են «Կայզեր»-ում գնումներ կատարել և ուսով դիպնելով մեկմեկու՝ այն դարձրել են լրիվ «մի կաթիլ մեղրի պատմություն»: Ա. Սարգսյանը, տեսնելով, որ այլ ելք չունի, Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները տիրապետում են դեպքի օպերատիվ իրավիճակին, ստիպված մեղայականով հուլիսի 11-ին ներկայանում է ոստիկանության Մաշտոցի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը բռնցքամարտիկ է, սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում և նախկինում եղել է Հայաստանի բռնցքամարտի չեմպիոն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/09/89996/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առջևի պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած-վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Աբելյան 5 շենքի բնակիչ, 21-ամյա Գոռ Պետրոսյանը և «աջ թևատակի կտրած-ծակած վերք, անոթի վնասվածք» ախտորոշմամբ՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի 25/4 շենքի բնակիչ, 21-ամյա Նելսոն Ասատրյանը: Հհիվանդանոց էր մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և կատարվածի մասին իր վիճակի չեն որևէ տեղեկություն հայտնել: Ֆոտոլրագրողը հայտնել էր՝ ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Մարգարյան փողոցի վրա գործող «Կայզեր» սուպերմարկետի մոտից, որտեղ հայտնաբերվել էր արնանման հետքեր: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր